211652_close_icon
views-count3817 դիտում article-date 09:51 24-09-2018

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը նման կարծիք է հայտնել «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում: «Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

Նմանատիպ նյութեր