20943 դիտում
08:39 24-09-2018
Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը
«Օրենքով գող» Վլադիմիր Վագինը, որը քրեական շրջանակում հայտնի է «Վագոն» մականունով, ինքնասպան է եղել Պերմի մարզի Վսեվյատսկի բնակավայրի թիվ 10 ուղղիչ գաղութում: Այս մասին նախօրեին հայտնել է «Փրայմ-Քրայմը»:
Գործակալության տեղեկություններով՝ 54-ամյա հեղինակության մարմինը խցում է հայտնաբերվել տեղական ժամանակով 22:30-ց մինչեւ 23:00 ժամանակահատվածում: Նախկինում բազմիցս դատված, ծագումով Կալինինգրադից Վագինը «օրենքով գողի» կոչում է ստացել 1995 թվականին:
Այնպիսի հեղինակությունների շարքում, ինչպիսին են Յուրի Պիչուգինը (Պիչուգա) եւ Վասիլի Խրիստոֆորովը (Վոսկրես), Վագոնը համարվում էր հետխորհրդային տարածքի գլխավոր «օրենքով գողերից» մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի սլավյանսկյան հատվածի առանցքային դեմքերից մեկը:
2013 թվականին ԱՄՆ իշխանությունները Վագինին մտցրել են հիպոթեթիկ հանցավոր կազմակերպություն «Եղբայրութան շրջանակի» կազմի մեջ, որը միավորում է ռուսաստանցի «օրենքով գողերին» եւ նրանց մերձավորներին:
Իր 9 դատվածություններից վերջինը՝ խիստ ռեժիմի գաղութում 7,5 տարի, Վագինը ստացել է 2016 թվականին ոստիկանության աշխատակցի դեմ մահափորձի համար: Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտին Նիժնի Նովգորոդում Վագինը «Սոխո» սրճարանի մոտ փողոցային ծեծկռտուքի ժամանակ դանակահարել էր ՆԳՆ ակադեմիայի շրջանավարտին:
Տուժածի անձի մասին տեղեկանալով՝ Վագինը Դուբայ էր փախել, «օրենքով գող» Վլադիսլավ Լեոնտեւի մոտ (Վադիկ Բելիյ), որը 2004 թվականից նույնպես արդարադատությունից թաքնվում էր (ինչպես Վագինը, նա եւս ԱՄՆ-ում մտցված է «Եղբայրության շրջանակի» մեջ եւ համարվում է դրա ղեկավարը): Վագինը 2014 թվականի հուլիսին ԱՄԷ-ից Ռուսաստան է արտահանձնվել: Սկզբում նրան «առողջությանը միջին ծանրության դիտավորյալ վնասվածք հասցնելու» համար դատապարտել են 1 տարի 9 ամիս ժամկետով՝ պատիժն անցկացնելու էր բնակավայր-գաղութում:
Սակայն դատախազությունը դատավճիռը բողոքարկել էր: Նոր դատաքննությամբ Վագինի գործողությունները վերաորակվել էին մահափորձի հոդվածով, եւ պատժաժամկետը մեծացվել էր մինչեւ 7,5 տարի: Հեղինակությունը թիվ 10 ուղղիչ գաղութ էր տեղափոխվել անցած փետրվարին նույն Պերմի մարզի թիվ 35 ուղղիչ գաղութից:
Նմանատիպ նյութեր
175435 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
550 դիտում
13:31 17-03-2024
Իսլանդիայում կրկին տարհանում են Գրինդավիկի բնակիչներին. Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է սկսվել
595 դիտում
12:46 17-03-2024
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը
553 դիտում
12:29 17-03-2024
ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում