211652_close_icon
views-count21889 դիտում article-date 08:34 24-09-2018

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերից: Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Ի դեպ, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին: «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»,-ասված է օրենքի համապատասխան հոդվածում: Ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 %- ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Երրորդը «Լույս» դաշինքն է, որը ստացել է ընտրողների 4.99%-ի կամ 18 112 բնակչի քվեն: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն և 4 դաշինք: Քվեները բաշխվել են հետևյալ կերպ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 25 219 ձայն կամ 6.95% «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը- 2 502 ձայն կամ 0.69% «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82% «Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39% «Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75% «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն -799 ձայն կամ 0.22% «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 294 109 ձայն կամ 81.06% «Լույս» կուսակցությունների դաշինք- 18 112ձայն կամ 4.99% «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն -5 882 ձայն կամ 1.62% Հայք (հայկազուններ) կուսակցություն - 692 ձայն կամ 0.19% «Ռեֆորմիստներ» կուսակցություն- 792 ձայն կամ 0.22% «Օրիաց երկիր» կուսացություն - 3948 ձայն կամ 1.09% [img]http://st0.shamshyan.com/editor/0221245001537764738228492.png[/img] Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը: «Լույս» դաշինքը գլխավորող Արտակ Զեյնալյանն արդեն այցելել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ՝ շնորհավորելու Հայկ Մարությանին:

Նմանատիպ նյութեր