211652_close_icon
views-count31777 դիտում article-date 23:37 23-09-2018

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20 պաստառ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ: Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը` ամփոփելով Երևանի արտահերթ ընտրություններում նախընտրական քարոզչության ընթացքը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով նախընտրական քարոզչության գործընթացին վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Թեև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ դիմումներ, սակայն ԿԸՀ-ի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ , որոնք հեռացվել են»,- նշեց Գալստյանը: Նա հիշեցրեց, որ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր փակցնելու համար Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում առանձնացված են եղել հատուկ վայրեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար և ապահոված է եղել հավասար հնարավորություններ:

Նմանատիպ նյութեր