211652_close_icon
views-count5240 դիտում article-date 21:23 23-09-2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս

Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 20։00-ի դրությամբ կազմել է 43,65 տոկոս (370 323)։ Այս տվյալները ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը՝ ըստ վարչական շրջանների Աջափնյակ - 45,64 տոկոս, Ավան – 46,49 տոկոս, Արաբկիր – 43,36 տոկոս, Դավթաշեն – 46,92 տոկոս, Էրեբունի – 40,38 տոկոս, Կենտրոն- 42,83 տոկոս, Մալաթիա-Սեբաստիա - 42,22 տոկոս, Նոր Նորք – 44,52 տոկոս, Նորք Մարաշ – 47,01 տոկոս, Նուբարաշեն – 45,38 տոկոս, Շենգավիթ – 44,48 տոկոս, Քանաքեռ –Զեյթուն 42,81 տոկոս: Այսպիսով ամենաակտիվը Նորք Մարաշ վարչական շրջանների բնակիչներն են եղել, իսկ ամենապասիվը՝ Էրեբունի վարչական շրջանի բնակիչները: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 40․99 տոկոսը (345226)։

Նմանատիպ նյութեր