211652_close_icon
views-count5505 դիտում article-date 21:53 23-09-2018

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի իշխանությունների տապալմանը․ Նիկի Հեյլի

Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանում կամ ցանկացած այլ երկրում իշխանությունը փոխելուն: Այս մասին կիրակի CNN-ի հետ [url=https://edition.cnn.com/videos/politics/2018/09/23/sotu-nikki-haley-full.cnn]հարցազրույցում[/url] հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Միացյալ Նահանգները չի ձգտում իշխանությունը փոխել Իրանում կամ որեւէ այլ տեղ»,- նշել է Հեյլին: «Մենք ձգտում ենք պաշտպանել ամերիկացիներին եւ մեր դաշնակիցներին»,- ասել է նա՝ հերթական անգամ իրանին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հստակ հասկացրել է, որ միջազգային ասպարեզում Իրանը «վատ խաղացող» է: «Իրանի տնտեսությունն այն պատաճռով փլուզվեց, որ նախագահ Թրամփը հրաժարվեց Թեհրանի միջուկային ծրագրից»,- հավելել է նա՝ պնդելով, որ Թեհրանը «հուսահատության» մեջ է, ինչի հետ կապված, մասնավորապես, դիմում է հակաամերիկյան հռետորաբանության:

Նմանատիպ նյութեր