211652_close_icon
views-count1936 դիտում article-date 18:56 23-09-2018

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

Հեռուստատեսության և ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ապահովվել են հավասար պայմաններ բոլոր կուսակցություների և դաշինքների համար: Այս մասին նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը՝ ներկայացնելով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշիքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկումը, մշտադիտատարկման մեթոդաբանությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուժին տրվել է հավասար հնարավորություն: «Մշտադիտակումը ընթացքի մեջ է, քանի որ գիտեք այսօր լռության օր և մեր կողմից նույնպես մշտադիտարկում է իրականացվում այսօր ևս: Մինչ այսօր մենք բողոք չենք ստացել հեռուստատեսության և ռադիոյի կողմից խախտման որևիցե արձագանք, ինչպես նաև մեր կողմից չի արձանագրվել որևէ խախտում», -ասաց Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ ամփոփիչ եզրակացությունը կլինի ընտրությունների ամփոփումից երկու օր առաջ: «Մշտադիտարկման մեթոդաբանությունը մեր կողմից հրապարակվել է արդեն իսկ օգոստոսի 26-ից, թե ինչ կարգով պետք է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մշտադիտարկումը իրականացվի նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ համաձայն այդ մշտադիտարկման՝ կատարվել են բոլոր քայլերը:

Նմանատիպ նյութեր