4840 դիտում
18:42 23-09-2018
Մոսկվան չկարողացավ ապացուցել իր օգտակարությունը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում. Պոմպեո
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն քննադատել է Ռուսաստանին, պնդելով, թե Մոսկվան չկարողացավ ապացուցել իր օգտակարությունը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում:
«Նախագահ Թրամփը փորձեց հարաբերություններ հաստատել և փոխել ստեղծված իրավիճակը, սակայն մենք հաջողության չենք հասել, գոնե այս պահին»,- NBC-ին ասել է Մայք Փոմփեոն: Նա ընդգծել է՝ չնայած որոշ հարցերում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, սակայն երկու երկրների դավանած արժեքներն արմատապես տարբեր են:
Այս հայտարարությունից օրեր առաջ պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ էր սահամանել Ռուսաստանի ևս 33 քաղաքացիների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, սերտ կապեր ունեն կամ ՌԴ հատուկ ծառայությունների, կամ Սանկտ Պետերբուրգում գործող «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» հետ, որի նկատմամբ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել՝ ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին միջամտելու համար:
Նմանատիպ նյութեր
10042 դիտում
18:45 17-04-2016
Օձի թույնի օգտակարությունը
2990 դիտում
21:53 26-07-2018
ԱՄՆ-ը ևս 70 մլն դոլար կհատկացնի Իրաքի տարածքում ականազերծման աշխատանքների համար․ Պոմպեո
3445 դիտում
13:40 22-09-2018
Պոմպեո. ԱՄՆ-ն մտադիր է Վենեսուելայի ղեկավարության դեմ ճնշումն ավելացնել
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
451 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա