211652_close_icon
views-count1825 դիտում article-date 15:14 23-09-2018

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

Ժամը 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: Ամենից շատ խախտումներով առանձնանում են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 և Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերը, որտեղ գրանցվել է երեքական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր