211652_close_icon
views-count5855 դիտում article-date 14:15 23-09-2018

Բելգրադում դենտո ֆուդոկան կարատեի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ

Սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկները մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից մրցավայր են մեկնել 3 մարզիկներ՝ ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, որոնք բոլորն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Վարդան Գալայանը 16-18 տարեկանների մրցապայքարում անհատական կատայում դարձել է առաջնության չեմպիոն, Ջոն Երեմյանը (13 տարեկան), մասնակցելով 14-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներին, անհատական կատայում արժանացել է արծաթե, իսկ Արծրուն Օհանյանը՝ մեծահասակների անհատական կումիտեում բրոնզե մեդալի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր