211652_close_icon
views-count1104 դիտում article-date 11:49 23-09-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Կավճուտ գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ մոտ 500 հակ անասնակեր: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր