211652_close_icon
views-count72207 դիտում article-date 10:46 23-09-2018

Երևանում՝ «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Honda-ն ու Daewoo-ն. ոստիկանների շնորհիվ վթարը ծեծկռտուքի չի վերածվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Ուրարտու» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Honda CR-V մակնիշի 35 DT 237 համարանիշի և Daewoo մակնիշի 35 FA 124 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Մալաթիայի բաժի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կոտրել նրա վրա տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո վարորդները փորձել են միմյանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել, սակայն ոստիկանների օպերատիվ գորոծողությունների արդյունքում «Շունն ու կատվի» պատմությանը չի հասել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր