211652_close_icon
views-count36324 դիտում article-date 11:38 23-09-2018

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում կայացավ գաթայի 5-րդ ամենամյա փառատոնը. տեղի զորամասի զինծառայողները կտրեցին աշխարհի ամենամեծ գաթան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում կայացավ Գաթայի ամենամյա 5-րդ փառատոնը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավանդույթի համաձայն՝ տեղի զորամասի զինծառայողները կտրեցին աշխարհի ամենամեծ՝ 4 մ տրամագծով գաթան և բաժանեցին այցելուներին ու փառատոնի հյուրերին: Սահմանամերձ գյուղի բնակիչների համար փառատոնն իսկական տոն է։ Նրանք մրցում են միմյանց հետ` ում տաղավարն է ավելի գեղեցիկ, ում գաթան ավելի համեղ, սեղանն էլ՝ ավելի հարուստ։

Գյուղի բնակիչները դեռ մի ամիս առաջ սկսել են պատրաստվել փառատոնին, ամեն կերպ ջանացել, որ տոնը տարեցտարի ավելի լավը լինի։ Հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ արտասահմանցի, ճաշակեցին ազգային բազմազան ճաշատեսակներ և ուտեստներ, ունկնդրեցին հայկական ազգային երգն ու պարը, վայելեցին խաչիկցիների հյուրասիրությունը:

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր