211652_close_icon
views-count31662 դիտում article-date 10:16 23-09-2018

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին.ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան. Tert.am

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, վաղ առավոտյան Նուբարաշենի թիվ 10/54 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Անդրադառնալով երեկ Ոստիկանության կողմից ԲՀԿ Աջափնյակի ընտրական շտաբում իրականացված գործողություններին՝ ոստիկանապետն ասաց. «Ոստիկանության բոլոր գործողություններն օրենքի շրջանակներում էին, ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,-ասաց ՀՀ ոստիկանապետը: Հիշեցնենք նաև, որ երեկ ընտրակաշառքի մասին հաղորդումներ եղան, և հարցին, թե արդյոք հաստատվել է փաստը, որ այդ ընտրական շտաբում ընտրակաշառք էր բաժանվում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց` այդ փաստերը ուսումնասիրվում են, հենց նորություն լինի, կտեղեկացնեն: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/23/Osipyan/2799032]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր