211652_close_icon
views-count5436 դիտում article-date 09:38 23-09-2018

Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի շտաբում երեկ ոստիկանության կողմից իրականացված խուզարկությանը, ասաց, որ իր կարծիքով ոստիկանության գործողությունները եղել են օրենքով սահմանված կարգով։ «Եթե լինի որևէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության ... բայց ես կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության ժամանակ հայտարարում էր, որ ոստիկանության գործողությունները երկու նպատակ ունեն՝ հանրային կեղծ կարծիք ձևավորել, թե ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում և ստեղծել վախի մթնոլորտ։

Նմանատիպ նյութեր