211652_close_icon
views-count56825 դիտում article-date 23:43 22-09-2018

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները գտնվում են Աջափնյակի իրենց գրասենյակում, որտեղի նրանք տեսանյութեր են հրապարակում՝ հայտնելով, որ ոստիկանները շարունակում են իրենց խուզարկությունները, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/09/22/Elections/2798900]Tert.am[/url]-ը: «Մենք հակված ենք կարծել, որ այստեղ միտում կա՝ մեր ուշադրությունը շեղելու»,- ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ըստ նրա՝ միտում կա՝ ցույց տալու, որ ԲՀԿ-ն ընտրություններին ոչ օրինական ճանապարհով է մոտենում: Տեսանյութում Գևորգ Պետրոսյանը նաև պատմում է, որ շտաբի դուռն է ջարդվել, տեղում են մոտ 80 ոստիկաններ, ովքեր շրջապատել են շտաբը: Իսկ մեկ այլ անձ էլ հայտնում է, որ հրմշտոց է եղել, և պատգամավորներն այստեղ են՝ թույլ չտալու, որ իրավիճակը լարվի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 15:45-ին, մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գ.Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Նշված վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Բաժին է հրավիրվել երեք անձ: Կատարվում են համապատասխան ստուգումներ ու դատավարական գործողություններ: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/22/Elections/2798900]սկզբնաղբյուրում.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր