211652_close_icon
views-count43400 դիտում article-date 21:11 22-09-2018

Նիկոլ Փաշինյան. Հունվարից նվազագույն թոշակն ավելանալու է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին: «Այսինքն, նվազագույն թոշակն ավելանալու է, որ մարդն իր սննդի հարցը կարողանա լուծել: Այսօր մեր կառավարությունն այդ հարցն է լուծում ձեզ համար: Հունվարի 1-ից 18 հազար դրամ կենսաթոշակը կդառնա 25 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե ձգտում ենք, որ կենսաթոշակի չափն էլ ավելի բարձրանա, պետք է աշխատող մարդուն խրախուսել, սատարել, որ աշխատատեղեր ստեղծվեն: «Մի օրինակ ներկայացնեմ, սահմանամերձ գյուղերից մեկում այս տարի առաջին անգամ թուզ է արտահանվել: Պարզվեց, որ այդ գյուղի թոռը եկել է ու որոշել արտահանում կազմակերպել, արդյունքում, զգալի կանխիկ փող է մուտք գործել այդ սահմանամերձ գյուղ: Այս ամենն ինչի համար եմ ասում. այո, մենք շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է, որ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր