211652_close_icon
views-count7431 դիտում article-date 19:20 22-09-2018

Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ

Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ: ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում: ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Նմանատիպ նյութեր