211652_close_icon
views-count9973 դիտում article-date 23:53 22-09-2018

Լեհ լրագրողին աշխատանքից հեռացրել են երկրի նախագահի «նվաստացուցիչ» լուսանկարի համար

Լեհական «Բելսատ» հեռուստաընկերություն հեռացրել է իր աշխատակիցներից մեկին՝ սոցցանցերի հարցերով մենեջեր Իվան Շիլոյին: Պատճառը Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդայի «նվաստացուցիչ» լուսանկարն է Սպիտակ Տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ: Լրագրողը ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/ivan.shyla/posts/2267203583309582]էջում[/url] լուսանկար էր հրապարակել, որտեղ երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են կնքում: Թրամպը՝ սեղանի մոտ նստած, իսկ Դուդան՝ սեղանի կողքին, մի փոքր թեքված: Շիլոն լուսանկարի տակ գրել է. «Ձախից՝ Լեհաստանի նախագահն է»: Լուսանկարը մեծ աղմուկ է հանել Լեհաստանում, քանի որ շատերի կարծիքով, Անջեյ Դուդան այդպիսով նվաստացրել է թե իրեն, թե սեփական ժողովրդին, թե՝ ամբողջ երկիրը: Ավելի ուշ հեռուստաընկերության տնօրեն Ագնեշկա Ռոմաշևսկայա-Գուզին հայտարարել է, որ Վաշինգթոնի և Վարշավայի միջև ռազմական համագործակցության մասին պայմանագիրը՝ «դա այն քիչ պահերից մեկն է, որոնք չենք կարող «Բելսատի» աշխատակիցների ծաղրանքի առարկա լինել»:

Նմանատիպ նյութեր