211652_close_icon
views-count3808 դիտում article-date 17:36 22-09-2018

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,- գրված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր