211652_close_icon
views-count1540 դիտում article-date 17:12 22-09-2018

Հաշմանդամություն ունեցող լեռնագնացներն ու Պյոտր Սվիտալսկին՝ Արագածի գագաթին

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սեպտեմբերի 21-ին հաշմանդամություն ունեցող 25 լեռնագնացների խմբի հետ հաղթահարել է Արագած լեռան բարձունքը: Այս մասին տեղեկացնում է European Union in Armenia-ն Ֆեյսբուքի էջում։ Արշավը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող հաշմանդամություն ունեցող հայերի սոցիալական իրավունքները խթանող ծրագրի շրջանակում: «Հաշմանդամությունը ակտիվ ապրելակերպի համար խոչընդոտ չէ: ԵՄ-ն հանձնառու է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտում՝ օգնելով հաղթահարել բոլոր խոչընդոտները», - նշել է դեսպանն իր ողջույնի խոսքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր