211652_close_icon
views-count4525 դիտում article-date 17:00 22-09-2018

Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին․ Ֆրանցիսկոս

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով ժամանել է Լիտվա: Մերձբալթյան շրջան կատարած քառօրյա ուղևորության ընթացքում նա կայցելի նաև Լատվիա և Էստոնիա: Այցը նվիրված է երեք հանրապետությունների անկախության 100-ամյակին: Հաղորդում են լիտվական լրատվամիջոցները։ Հռոմի պապը Վիլնյուսում հարգանքի տուրք կմատուցի նացիստական և խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին: «Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել, գուրգուրել և իբրև թանկ արժեք փոխանցել գալիք սերունդներին»,- այցի նախօրեին հրապարակված տեսաուղերձում ասել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը: Բալթյան 3 հանրապետությունները 2-րդ աշխարհամարտի տարիներին բռնազավթվել են Խորհրդային Միության, ապա նացիստական Գերմանիայի կողմից, իսկ պատերազմից հետո վերստին հայտնվել էին ԽՍՀՄ կազմում: 1991 թվականին Լիտվան, Լատվիան և Էստոնիան անկախություն են հռչակել, իսկ 2004 թվականին անդամակցել են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Նմանատիպ նյութեր