211652_close_icon
views-count41911 դիտում article-date 16:47 22-09-2018

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց․ Tert.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց, այս մասին Վանեցյանը տեղեկացրեց [color=#EF2929]Tert.am[/color]–ի հետ զրույցում։ «Տեղափոխվել եմ, արդեն էնտեղ եմ ապրում»,- ասաց հաստատեց Վանեցյանը: Հարցին, թե ինչով էլ պայմանավորված տեղափոխությունը Կառավարության ամառանոց արդյոք նրա և ընտանիքի անվտանագությանը սպառնալիք կա, Արթուր Վանեցյանը ժպիտով արձագանքեց. «Այո, լրջագույն սպառնալիք»: Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Վանեցյանի մտադրություն ունի տեղափոխվել ամառանոց, քանի ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում: Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կարող է առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում: Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/22/threat/2798659]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր