211652_close_icon
views-count15412 դիտում article-date 16:33 22-09-2018

Հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600 մետր հեռավորության վրա․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում: «Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է: Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, մինչդեռ Սիրիայում իրավիճակը դեռ լարված է: Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600մ հեռավորության վրա գտնվող թաղամասերից մեկը հրթիռակոծվեց: Դժբախտաբար, 6 զոհ է եղել: Այս ծանր պատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչ պայմաններում են աշխատել ու շարունակում իրենց առաքելությունը մեր դիվանագետները: Հարգարժան պարոն դեսպան և հյուպատոս, հպարտանում եմ ձեզնով այնպես, ինչպես հալեպահայերով, դուք բոլորդ հերոսներ եք»,- գրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր