211652_close_icon
views-count5130 դիտում article-date 15:54 22-09-2018

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան. Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: «ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաև այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր