211652_close_icon
views-count11109 դիտում article-date 14:58 22-09-2018

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

Փենսիլվանիայում ԱՄՆ ռազմական համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը զեկույց է պատրաստել տիեզերքում Միացյալ Նահանգների պոտենցիալ սպառնալիքների մասին, հայտնում է [url=https://russian.rt.com/world/news/556894-doklad-glavnaya-ugroza-ssha-kosmos]RT[/url]-ն: Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են: Հեղինակները պնդում են, որ Մոսկվան ու Պեկինը ձգտում են ինտեգրել ռազմատիեզերական գործունեությունն իրենց համակցված ռազմական գործողություններին: «Այս երկու պետությունները պնդում են, որ իրենց ռազմական ներուժի զարգացումը և հզոր բարձրտեխնոլոգիական և ինտեգրված պաշտպանության համակարգի ստեղծումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից աճող սպառնալիքի չեզոքացման համար»,- ասված է փաստաթղթում: Զեկույցում ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներն են, քանի որ մտադիր են տիեզերքում հասնել ռազմական գերազանցության:

Նմանատիպ նյութեր