211652_close_icon
views-count2765 դիտում article-date 14:32 22-09-2018

Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը տոնել է Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելություն է տեղի է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ Դեսպանատան Ֆեյսբուքի էջը։ Ընդունելության ժամանակ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ելույթ ունենալով ներկաներին շնորհավորել է Հայաստանի պետական տոնի կապակցությամբ: Ելույթում դեսպան Վարդան Տողանյանը շեշտել է հայ-ռուսական ժամանակակից հարաբերությունների բարձր մակարդակը: «27 տարվա ընթացքում մենք արաձանագրում ենք հայ-ռուսական հարաբերությունները կայուն աճի մասին: Բայց մեր հարաբերությունները դարեր են տեւել, եւ դրանք մեծ հաղթանակների եւ խորը ավանդույթների տարիներ են: Մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, հեղափոխությունից հետո, նոր Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի խորը աճ է արձանագրում: Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը կյանքի բոլոր ոլորտներում», - ասել է Տողանյանը: Շնորհավորական ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Իր ելույթում նա անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության տարբեր կողմերին: «Մեր երկրները կապված են պատմական կապերով: Այսօր մենք համոզվում ենք դրանում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա: Չնայած այդ փոփոխություններին, հաստատվել է ռուս-հայկական համագործակցության շարունակման համար ուղղվածության հավատարմությունը», - ասել է Կարասինը: Միջոցառմանը ներկա էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Հայ Առաքելական եկեղեցու եւ Նոր-Նախիջեւանի թեմի արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, Պետական Դումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված ավելի քան 50 արտասահմանյան երկրների դեսպաններ, հայտնի ռուս մշակութային եւ գիտական գործիչներ, հայազգի ռուս ձեռնարկատերեր եւ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Անկախության օրվա առթիվ ընդունելությունը շարունակվել է Արտեմ Լալայանի ղեկավարությամբ «Ջազ՝ հայկական առոգանությամբ» ծրագրով ջազ բենդի կատարմամբ:

Նմանատիպ նյութեր