211652_close_icon
views-count3457 դիտում article-date 13:40 22-09-2018

Պոմպեո. ԱՄՆ-ն մտադիր է Վենեսուելայի ղեկավարության դեմ ճնշումն ավելացնել

Վաշինգթոնը մտադիր է մոտ ապագայում Վենեսուելայի ղեկավարության դեմ միջոցներ ձեռնարկել: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: «Կարծում եմ, մոտ օրերս դուք կտեսնեք Վենեսուելայի ղեկավարության վրա, որոնք գործում են ժողովրդի շահերի դեմ, ճնշումն ավելացնելու համար քայլերի շարք», -պատմել է պետքարտուղարը: «Մենք մտադիր ենք երաշխավորել, որ Վենեսուելայի ժողովուրդը կարող է արտահայտել իր կարծիքը», - հավելել է Պոմպեոն: Նա չի նշել, թե արդյոք խոսքը վենեսուելական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ մասին է եւ մասնավորապես այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Նմանատիպ նյութեր