211652_close_icon
views-count2366 դիտում article-date 11:25 22-09-2018

Կանադայում մարիխուանա արտադրող ընկերությունը մարիխուանայի որակը գնահատողի հաստիք է բացել

Մարիխուանայի վաճառքով զբաղվող AHLOT (A Higher Level Of Thought) ընկերությունը Տորոնտոյում թափուր հաստիք է բացել՝ մարիխուանայի որակը գնահատողի հաստիք: Պաշտոնի բնութագիրը ներկայացված է ընկերության կայքում: Պաշտոնին հավակնող անձինք պետք է մշտական հիմունքներով ընկերությանը մարիխուանայի տարբեր տեսակների մասին հաշվետվություն ներկայացնեն: AHLOT-ը զգուշացրել է ապագա աշխատակիցներին, որ բավական չէ միայն թմրանյութն օգտագործել, անհրաժեշտ է նաև գլուխ հանել այդ արդյունաբերությունից: Ապագա աշխատակիցը պետք է աշխատի ամսական առավելագույնը 12 ժամ, ժամավճարը կլինի 50 դոլար: Նշվում է, որ այս աշխատանքի համար պահանջվում է 6 մարդ: Շատ կանադական լրատվամիջոցներ, այդ թվում՝ [url=https://www.thestar.com/news/cannabis/2018/09/19/toronto-company-offers-cash-to-cannabis-connoisseurs-to-smoke-marijuana.html]The Star[/url]-ը, բացված հաստիքը «երազանքի աշխատանք» են անվանել: Հիշեցնենք, որ հունիսին մարիխուանայի վաճառքն ու օգտագործումն օրինականացվել է Կանադայում:

Նմանատիպ նյութեր