211652_close_icon
views-count2888 դիտում article-date 10:48 22-09-2018

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ

Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման և հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարա­բե­­րու­­թյունների զարգացմանը։ Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցու­թյունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։

Նմանատիպ նյութեր