211652_close_icon
views-count2834 դիտում article-date 09:50 22-09-2018

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա․ Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը կլինի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ: Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին և հայտնի է «փոքր Դավոս» անվամբ: Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները և դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև այսօրվա և վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու և դրանցից օգտվելու հնարավորությունները: Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների (Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, և այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու Հայաստանի բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր