211652_close_icon
views-count23224 դիտում article-date 23:05 21-09-2018

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի մշակույթի տանը Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումներ են անկացվել: Տոնական միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, մանկապարտեզների և դպրոցների սաներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր մարզկենտրոնից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման առաջին մասը մեկնարկեց Մշակույթի տան բակում, այնուհետև տեղափոխվեց ներս, որտեղ իր շնորհավորական ուղերձը հղեց Ալավերդու քաղաքապետ Ս. Խեչումյանը: Միջոցառմանը պատվոգրեր հանձնվեցին բազմաթիվ սպորտային մրցումներին հաղթանակ տարած սաներին: «Լազուր» ժողգործիքների մենակատարները իրենց ելույթներով գեղեցկացրեցին տոնական համերգը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր