4923 դիտում
20:46 21-09-2018
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում
Իսպանիայի առաջնության «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումը՝ մեծ հավանականությամբ, չի անցկացվի ԱՄՆ-ում: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Լա Լիգայի և ակումբների դիմումը՝ խաղը Մայամիում անցկացնելու վերաբերյալ:
Լա Լիգան հիմնավոր պատճառներ չի ներկայացրել ֆեդերացիային, որ ԱՄՆ-ում հանդիպումներ անցկացնելը կհամապատասխանի միջազգային և իսպանական օրենքներին:
Բացի այդ,Լա լիգան չի կարողացել ապացուցել, որ Ամերիկայում խաղ անցկացնելը վնաս չի հասցնի երկրպագուներին և պրիմերայի մնացած 18 ակումբներին:
Օգոստոսին Լա Լիգան հայտարարեց Relevent Sports ամերիկյան մեդիաընկերության հետ գործարք կնքելու մասին, համաձայն որի Իսպանիայի առաջնության որոշ թվով հանդիպումներ այս մրցաշրջանում պետք է անցկացվեն Հյուսիս. Ամերիկայում:
Նմանատիպ նյութեր
2533 դիտում
19:15 27-01-2019
Իսպանիայի առաջնություն. «Ժիրոնա»-«Բարսելոնա». ուղիղ միացում
10022 դիտում
19:25 29-10-2017
Իսպանիայի առաջնություն. «Ժիրոնա»-«Ռեալ». ուղիղ միացում
8002 դիտում
23:45 18-03-2018
Իսպանիայի առաջնություն. «Ռեալ»-«Ժիրոնա». ուղիղ միացում
Այս բաժնից
925 դիտում
19:27 04-03-2024
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
1141 դիտում
22:32 03-03-2024
Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում
1150 դիտում
20:52 03-03-2024
Մեր թիմը պատրաստ է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար․ Մեսսի