211652_close_icon
views-count17805 դիտում article-date 21:10 21-09-2018

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին արցախյան հերոսամարտում կռված «Առաջին գնդի» տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին արցախյան հերոսամարտում կռված «Առաջին գնդի» տղաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցում էին նաև ՊՆ գեներալներ, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ: Տոնական միջոցառմանը մեդալներ հանձնվեցին «Առաջին գնդի» տղաներին, ինչպես նաև գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանին: Միջոցառման մասնակիցները հիշեցին կռված տարիները, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ում հրամանատարության ներքո փառքով կատարել են իրենց մարտական առաջադրանքները: «Առաջին գնդի» տղաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի դաշտում ընկած իրենց ընկերների հիշատակը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր