211652_close_icon
views-count8275 դիտում article-date 20:30 21-09-2018

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով. Tert.am

Չի կարելի երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի: Հյուսիսային պողոտայում «Բարգավաճ Հայաստանի» եզրափակիչ քարոզարշավին ելույթ ունենալով՝ հայտարարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով բեմահարթակ էր բարձրացել սպիտակ հագուստով: Առհասարակ, բոլոր թեկնածուները սպիտակ հագուստով էին՝ առաջինից մինչև վերջին համար: «Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ես առաջին օրը մասնակցեցի Նուբարաշենում՝ երկու խոսք ասացի, որ քարոզարշավի ժամանակ լինեն շատ կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը, խնդիրներն ու պրոբլեմները: Առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, ոչ թե մեկը մյուսին վիրավորի, այլ կարողանա ներկայացնի իր անելիքները: Բայց տեսանք, որ քարոզարշավը տարան «Բարգավաճ Հայաստանի» դեմ, մեր թիմի վրա ցեխ շպրտելով… Պարզ է, մենք ցանկացածին կարանք տանք պատասխան, մենք պատասխանը տվել ենք՝ փաստացի, դոկումենտալ: Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել, մենք ամեն ինչ տեսել ենք, պրակտիկորեն, ոչ թե թեորեապես։ Չի կարելի այսօր մեր երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի»,– հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/21/Tsarukyan/2798136]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր