211652_close_icon
views-count33194 դիտում article-date 18:26 21-09-2018

Արցախցի ապագա բժիշկները Անկախության տոնին ընդառաջ՝ անակնկալ այցելեցին «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոն». նրանք ասում էին. «Այս կենտրոնում լոխ լավա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ արցախցի մի խումբ ապագա բժիշկներ, ովքեր սովորում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, անակնկալ այցելեցին «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոն»: Արցախցի ուսանողները առաջին ձեռից՝ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադայանից և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանից լսեցին, թե ինչպես է ստեղծվել «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնը»: Նրանք եղան բոլոր հարկերում, ծանոթացան ամեն մի բժշկական սարքավորումներին և հանդիպեցին կենտրոնում իրենց բուժումը ստացող զինվորներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում արցախցի ուսանողներն ասում էին. «Մեր պարտքն է, որ հենց սեպտեմբերի 21-ին այցելել այս կենտրոն, քանի որ դեռ Արցախում էինք լսել, որ սա դառել է համայն հայության կենտրոն, որ այն կառուցվել է ժողովրդի, բարերարների օգնությամբ ու ոչ մի պետական միջոց չի ծախսվել: Մենք ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել առաջին հերթին զինվոր տղերքին, քանի որ գիտենք, որ բուժվող զինվորների մեծ մասը վիրավորվել են մեր Արցախ աշխարհի խաղաղ անդորրը պահելու ժամանակ՝ առաջնագծում: Ուզում ենք նաև մեր շնորհակալությունը հայտնել կենտրոնի տնօրեն Հ. Մինասյանին, ռեկտոր Ա. Մուրադյանին, որոնց շնորհիվ այս կենտրոնը դարձել է մի իսկական սրբատեղի ու, իրոք, ճիշտ է ասված, որ հայրենիքը սկսվում է այնտեղից, որտեղ կանգնած է զինվորը ու փա՛ռք ու պատիվ այս կենտրոնին, որ մեր զինվորներին օդ ու ջրի նման առողջություն է պարգևում»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+

Նմանատիպ նյութեր