211652_close_icon
views-count2044 դիտում article-date 17:42 21-09-2018

Անկախության տոնի կապակցությամբ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարեւոր տոնի կապակցությամբ: Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում եւ բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջեւ փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր