211652_close_icon
views-count6132 դիտում article-date 17:22 21-09-2018

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Էվերթոնի» հետ հանդիպումը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Էվերթոնի» հետ հանդիպումը, որը կայանալու է կիրակի՝ սեպտեմբերի 23-ին: Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել թիմի՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ցանկը, որոնց թվում է նաև Մխիթարյանը, հայտնումէ Armsport.am-ը: Ըստ «Արսենալի» պաշտոնական կայքի, հայ ֆուտբոլիստը աջ սրունքի վնասվածք է ստացել ԵԼ խմբային փուլի առաջին տուրի՝ «Վորսկլայի» հետ խաղում (4-2) և ներկայումս թիմի բժշկական անձնակազմի կողմից գնահատվում է նրա վնասվածքի ծանրությունը:

Նմանատիպ նյութեր