211652_close_icon
views-count6575 դիտում article-date 20:18 21-09-2018

Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ. Վրաստանի վարչապետ

Միջազգային քաղաքականության մեջ «Վրացական երազանքի» գլխավոր առաջնահերթությունն են 2 ուղղություն՝ Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Վրաստան-օնլայնը»: «Սա մեր փիլիսոփայությունն է, մեր առաջնահերթությունները և, միաժամանակ, հենց սա է վրացի ժողովրդի կամքը»,- նշել է Վրաստանի վարչապետը: Բախտաձեն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը նշել էր, որ Պոմպեոն հաստատել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաստատունությունը: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ մի օր Վրաստանին կտեսնենք ՆԱՏՕ-ում»,- նշել է նա: «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկրի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Վրաստանի՝ իրավունքի գերակայության եւ հաշվետու կառավարման ամրապնդման ջանքերին»,- հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր