211652_close_icon
views-count3785 դիտում article-date 14:53 21-09-2018

Թեո Ուոլքոթ. «Արսենալում» ես ֆուտբոլից զզվել էի

«Էվերթոնի» կիսապաշտպան Թեո Ուոլքոթը անդրադարձել է ԱՊԼ-ում իր նախկին ակումբի՝ «Արսենալի» դեմ կայանալիք հանդիպմանը: «Չեմ խաբի, «Արսենալում» վերջին շրջանում ես մի փոքր զզվել էի ֆուտբոլից: Ես լավ հանդիպումներ ունեցա, սակայն դրանից հետո շանս չէի ստանում: «Արսենալում» 100 գոլն իմ համար լավ նվաճում էր: Սակայն հետո գրեթե մեկուկես բարդ տարի եղավ: Իսկապես շատ ծանր էր, երբ ես հազվադեպ էի կազմում հայտնվում կամ հայտացուցակում ընդգրկվում: Այդ ժամանակ մտածեցի, որ ցանկանում եմ ֆուտբոլից նորից դրական զգացողություններ ստանալ: Եվ չէի զգում, որ «Արսենալում» դա հնարավոր է: Էլարդայսն ինձ հետ կապ հաստատեց և ես մտածեցի, որ տեղափոխության համար շատ հարմար ժամանակ է եկել: Ես նորից սկսեցի ֆուտբոլից հաճույք ստանալ: Ես խաղում եմ ժպիտը դեմքիս և նորից սիրում եմ ֆուտբոլը: Դժվար թե դա տեղի ունենար մեկ այլ տեղում», ասել է Ուոլքոթը:

Նմանատիպ նյութեր