211652_close_icon
views-count4762 դիտում article-date 14:09 21-09-2018

Հայաստանի և Ավստրիայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության արդյունքները կներկայացվեն Ավստրիացի ընթերցողին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այցի նպատակն էր ավստրիացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորված սերտ համագործակցության արդյունքները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում: Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում կշարունակեն ընդլայնվել` ընդգծելով, որ ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարևոր է և օգտակար: Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր