211652_close_icon
views-count3286 դիտում article-date 12:24 21-09-2018

Մարին Լը Պենը հրաժարվել է հոգեբուժական հետազոտություն անցնել

Առաջատար ֆրանսիական աջ-պոպուլիստական «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հրաժարվել է հոգեբուժական փորձաքննություն անցնել։ Ֆրանսիական դատարանը այդպիսի փորձաքննություն էր նշանակել Ջիհադիստ կազմակերպության «Իսլամական պետության» քարոզչական տեսանյութը տարածելու համար։ Լե Պենը հրապարակել է դատարանի այս վճիռը մեկնաբանել Թվիթերի միկրոբլոգում սեպտեմբերի 20-ին: Գրում է [url=https://www.dw.com/ru/%D0%BC%D0%B0%D1%80%D0%B8%D0%BD-%D0%BB%D0%B5-%D0%BF%D0%B5%D0%BD-%D0%BE%D1%82%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BB%D0%B0%D1%81%D1%8C-%D0%BF%D1%80%D0%BE%D1%85%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D0%BF%D1%81%D0%B8%D1%85%D0%B8%D0%B0%D1%82%D1%80%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D1%83%D1%8E-%D1%8D%D0%BA%D1%81%D0%BF%D0%B5%D1%80%D1%82%D0%B8%D0%B7%D1%83/a-45584097]Deutsche Welle[/url]-ն։ «Այս ռեժիմը, իրոք, սկսում է վախեցնել»,- գրել է նա, դատարանի պահանջը որակելով զառանցային: Իր հետ վարվում են ինչպես մանկապիղծի կամ սեռական հողի վրա խանգարում ունեցողի, բողոքել է Լը Պենը։ Դատարանի որոշմամբ հոգեբույժները պետք է պարզեն, թե արդյոք քաղաքական գործիչը առողջամիտ է եղել, երբ 2015 թվականի դեկտեմբերի տարածել է նման տեսանյութ (Տեսանյութում ԻՊ զինյալների կողմից իրականացված դաժան սպանությունների տեսարաններ են) և ստուգել, թե արդյոք իր հոգեկան առողջությունը սպառնում է հասարակական կարգին և այլոց անվտանգությանը։ Աջ-պոպուլիստների դեմ հարուցվել է հետաքննություն է մահմեդական բնույթի պատկերների տարածման փաստով, ինչը կարող է հասանելի լինել անչափահասներին: Ֆրանսիայի օրենքներով նման հրապարակումներ տարածողներին սպառնում մինչև 3 տարի ազատազրկում կամ 75 հազար եվրո տուգանք:

Նմանատիպ նյութեր