211652_close_icon
views-count6595 դիտում article-date 10:24 21-09-2018

Միհրան Պողոսյանի ընկերությունը ընկել է դատարանի դռները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ 622 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջիկներ է տարել ԱԺ պատգամավորին պատկանող հյուրանոցային համալիր, սակայն վերջում չի վճարել ՍՊԸ-ի ծառայությունների համար, և հիմա «Կեչառիս հոթելը» ընկել է դատարանի դռները՝ պահանջելով իր գումարները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր