211652_close_icon
views-count4580 դիտում article-date 21:51 20-09-2018

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան. Tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով: Այս մասին նա հայտարարեց այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, որ այսօր ընթանում է Մերգելյան պուրակի դիմաց: «Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես դրա վրա հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը, բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,-հայտարարեց Ն. Փաշինյանը: Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/20/pashinyan/2797203]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր