7189 դիտում
21:38 20-09-2018
Մալխազ Ամոյանը բացահայտ առավելությամբ դարձավ աշխարհի չեմպիոն
Սլովակիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշայինների պայքարում, հինգ անընդմեջ հաղթանակ տարավ երևանցի Մալխազ Ամոյանը և արժանիորեն գրավեց առաջին տեղը:
Նրա մասնակցությամբ բոլոր գոտեմարտերն ուշագրավ էին: Նշենք ուզբեկստանցի Մահմուդ Բախշիլոևի հետ կայացած վճռական հանդիպումը: Դրա վերջակետը դրվեց հենց առաջին մրցակեսում,քանզի բացահայտ էր 19-ամյա մեր պատվիրակի առավելությունը:
Մեր ըմբիշը տարատեսակ հնարքներ կիրառելով հատեց ութ միավորի սահմանը և մրցավարի սուլիչը ազդարարեց Մալխազի հաղթանակը: Շատ հնարքներ, ըստ էության, նա սովորել է հորեղբորից` աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանից
Վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի սանը չափազանց համեստ, ավագներին հարգող,ընկերասեր, բարի երիտասարդ է: Մասնագետներն ասում են, որ նրա հաջողությունները շարունակական կլինեն, որովհետև հարուստ է նորընծա չեմպիոնի տեխնիկական հնարքների զինանոցը:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
958 դիտում
21:55 13-02-2024
Մալխաս Ամոյանը հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին դարձավ Եվրոպայի չեմպիոն
3065 դիտում
21:42 08-10-2021
Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1198 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1120 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը