211652_close_icon
views-count8322 դիտում article-date 19:43 20-09-2018

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

«Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ: «Ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել, մոտավորապես վերականգնման ենթակա է 1 մլրդ 820 մլն դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է, որ այդ գումարները վերադարձվեն»,-ասաց նա: Ի դեպ, Արթուր Վանեցյանը նշեց, որ միշտ լինելու են նման բացահայտումներ: «Օրինակ՝ երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր»,-ասաց նա: Մանրամասներն [url=https://www.tert.am/am/news/2018/09/20/margaryan/2797057]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր