211652_close_icon
views-count2023 դիտում article-date 19:12 20-09-2018

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին և անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին եւ ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Նրանք Հայաստան են ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն ընդգծել է, որ խիստ տպավորված է Հայաստան իր առաջին այցից: Նշելով, որ մինչ այս Հայաստանին եւ հայ ժողովրդին ծանոթ է եղել ամերիկահայ համայնքի միջոցով, Ջին Բլոքն ասել է, որ Կալիֆոռնիայի համալսարանում ուսանում, դասավանդում եւ աշխատում են մեծ թվով հայեր: Հանրապետության նախագահը կարեւորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացումն ու խորացումը, ինչը երիտասարդության համար կատարելագործվելու նոր հնարավորություններ է ստեղծում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր