211652_close_icon
views-count2034 դիտում article-date 22:03 20-09-2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդությանը՝ հարգել ծնողներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդ կաթոլիկներին՝ հարգել ծնողներին, իրենց եւ ուրիշների: Քահանայապետը գլխավորել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական ընդհանուր ունկնդրությունը: Այդ մասին տեղեկացնում է պապի մամուլի ծառայությունը: Ֆրանցիսկոսը հերթական քարոզը նվիրել Է աստվածաշնչյան 4-րդ՝ «Հարգիր հորդ ու մորդ» պատվիրանին: Նա, մասնավորապես, հորդորել Է «չվատաբանել» այն մարդկանց, որոնք կյանք են պարգեւել: «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրիր եւ վերադարձիր նրանց մոտ. հիշիր, որ նրանք քեզ կյանք են պարգևել»,- հայտարարել Է Հռոմի քահանայապետը: Նա հիշեցրել Է վիրավորանքներ հասցնելու եւ զազրախոսելու գոյություն ունեցող սովորության մասին: «Խնդրում եմ՝ երբեք մի վիրավորեք ձեր եւ ուրիշների ծնողներին… Այսօրվանից ձեզ համար այդպիսի ներքին որոշում ընդունեք»: «Ծնողներին մեծարելը նշանակում Է ընդունել նրանց կարեւորությունը եւ կապը այնպիսի զգացմունքների հետ, ինչպիսիք են՝ սերը, նվիրվածությունը եւ հոգատարությունը»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Նմանատիպ նյութեր