211652_close_icon
views-count4373 դիտում article-date 15:56 20-09-2018

Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ցույց իրականացնող արծվաշենցիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին, ովքեր պահանջում իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը: Վարչապետն առաջարկեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել: «Առաջարկում եմ ձևավորել 5 հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետը: Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք: [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105678/]Հիշեցնենք[/url], որ այսօր առավոտյան արծվաշենցիները ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց, պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Նշենք, որ 2009 թվականին կառավարության որոշմամբ՝ արծվաշենցիների կորուստները փոխհատուցվելու համար հատկացվել էր 6 մլրդ դրամ։ Արծվաշենցիների պնդմամբ՝ փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազարական դրամ։ Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք:

Նմանատիպ նյութեր