6481 դիտում
15:45 20-09-2018
Ֆիրմինոն սկսել է մարզվել ակնոցներով
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիմինոն սկսել է մարզվել հատուկ ակնոցներով: Բրազիլացին աչքի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 15-ին «Տոտենհեմի» հետ խաղում (2:1), պաշտպան Յան Վերտոնգենի հետ պայքարում:
Դա չխանգարեց 26-ամյա ֆուտբոլիստին երեք օր անց խաղալ ՊՍԺ-ի դեմ (3:2)՝ Չեմպիոնների լիգայում: Նա երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ և ավելացված ժամանակում խփեց հաղթական գոլը: Ֆիրմինոն գոլը նշեց՝ ձեռքով փակելով վնասված աչքը:
Այժմ նա կմարզվի հատուկ ակնոցներով: «Լիվերպուլն» այդ մասին [url=https://twitter.com/LFC/status/1042728074960400384]գրել է[/url] թվիթերում. «Էդգար Դավիդսը վերադարձել է»:
Նշենք, որ Էդգար Դավիդսը Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն էր, որը կարիերայի մեծ մասը ակնոցներով է խաղացել՝ տեսողության հետ կապված խնդիրների պատճառով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4590 դիտում
15:30 17-04-2016
Տեսողության հետ խնդիրներ ունեցող փոքրիկն ակնոցներով առաջին անգամ տեսնում է մորը. տեսանյութ
591 դիտում
17:33 16-11-2014
Ֆիրմինոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն
1424 դիտում
17:34 06-05-2019
Սալահը և Ֆիրմինոն բաց կթողնեն «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ